Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Օգոստոսին տեղի կունենա Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը

Օգոստոսին տեղի կունենա Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը
08.06.2013 | 13:46

Օգոստոսի 19-23-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողների համար և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հոկտեմբերին կայանալիք գիտաժողովի կազմակերպող թիմի նախապատրաստական պարապմունքները: Ամառային դպրոցի նպատակն է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել աստղագիտության տարրական գիտելիքներին, ԲԱ-ին և այնտեղ իրականացվող գիտական աշխատանքներին: Այդ պատճառով ընտրված են առաջին և երկրորդ կուրսի ուսանողներ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նեղ մասնագիտացման հարցում: ՄԱՄ գիտաժողովի պարապմունքների նպատակն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների, Ռոմանագերմանական բանասիրության և Լրագրության ֆակուլտետներից, Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից և Տուրիզմի հայկական ինստիտուտից ընտրված ուսանողներին նախապատրաստել գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու համար: Այս երկու միջոցառումները տեղի կունենան զուգահեռաբար, և ընդհանուր առմամբ կմասնակցի 40 ուսանող: Բացի դասախոսություններից և պարապմունքներից, ուսանողների համար կազմակերպվում են ինտելեկտուալ և մարզական խաղեր, մրցույթներ, էքսկուրսիաներ:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում կկայանա ՄԱՄ թիվ 304 գիտաժողովը «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով` նվիրված հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին, որին կմասնակցի 32 երկրների 145 գիտնական:

Դպրոցի համացանցային կայք-էջը` http://www.aras.am/4BSS/

Հայկական աստղագիտական ընկերություն

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ